ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Պրոֆեսիոնալ» կերպով խանգարեցին եզրափակիչը վայեյել

«Պրոֆեսիոնալ» կերպով խանգարեցին եզրափակիչը վայեյել
15.07.2024 | 10:35

Երեկ՝ հուլիսի 14-ին, «Արմենիա» ՀԸ եթերում ֆուտբոլային երկու մեկնաբանները «պրոֆեսիոնալ» կերպով խանգարեցին ֆուտբոլ դիտել, վայեյել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությւան եզրափակիչը: Ամբողջ խաղի ընացքում նրանք հեռուստադիտողներին զանազան պետքական ու անպետք տեղեկություն էին հաղորդում. տպավորությունն այնպիսին էր, որ նախապես բազում էջերով տեղեկություն են հավաքել ու դրանով եթերը լցնում էին, փոխանակ խաղի ընթացքը, կողմերի տակտիկան լուսաբանեն։ Շատ էին սխալները, օրինակ, ֆուտբոլային մեկնաբաններից մեկն ասաց, որ ողջ խաղի ընթացքում իսպանացիներն ընդամենը 2 գոլային պահ ունեցան, որն էլ իրացրին։ Իրականում նրանց ստեղծած գոլային պահերը շատ ավելին էին։ Կամ՝ իսպանացիների երկրորդ՝ հաղթական գոլից հետո մեկնաբանները վստահ հայտարարեցին, թե գոլը չեղարկվում է, առկա է խաղից դուրս վիճակ, ինչը ամենևին չկար։

Հայ ֆուտբոլային մեկնաբանները կարող են նայել ռուս ֆուտբոլային մեկնաբանների վարած հաղորդումները և նրանցից շատ բան սովորել, ամոթ չէ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6642

Մեկնաբանություններ